հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հույս ունեմ, որ մշակումից հետո կընդունվի որոշում Հայաստանին օգնության ցուցաբերման միջոցների մասին. Զաս

Հույս ունեմ, որ մշակումից հետո կընդունվի որոշում Հայաստանին օգնության ցուցաբերման միջոցների մասին. Զաս

ՀԱՊԿ-ի համար 2022-ը դժվար եւ բարդ տարի էր։ Այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռուստակամրջի ընթացքում։

Գլխավոր քարտուղարը հիշեցրել է Ղազախստանում հունվարի իրադարձությունները, հատուկ ռազմական գործողությունը, սեպտեմբերի 13-14-ի իրադարձությունները եւ դաժան բախումները հայ-ադրբեջանական սահմանին, երբ միայն 2 օրում կորուստները կազմել են հարյուրավոր մարդիկ, բախումները տաջիկա-ղրղըզական սահմանին։

Ստանիսլավ Զասը հիշեցրել է, որ տեղի են ունեցել Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) 5 արտահերթ նիստեր, երեք անգամ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմումով։ Նրա խոսքով՝ ցուցաբերվել է մեծ օպերատիվություն, երբ սեպտեմբերի 13-ին սկսվել են բախումները, նույն օրը օնլայն ձեւաչափով տեղի է ունեցել հավաքական անվտանգության գագաթաժողով, ընդունվել է որոշում մոնիթորինգային առաքելություն ուղարկելու մասին։ Մեկ օր հետո վայրէջք է կատարել ինքնաթիռը՝ առաքելության առաջնային խմբով։ Արդյունքների հիման վրա մշակվել է Հայաստանին օգնության համատեղ միջոցների մասին որոշման նախագիծ, որը դիտարկվել է նոյեմբերի 23-ին Երեւանում, ՀԱԽ նիստում։ «Հույս ունեմ, որ մշակումից հետո կընդունվի ՀՀ-ին օգնության ցուցաբերման միջոցների մասին որոշում, ինչպես նաեւ հայտարարություն՝ ուղղված Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

  • Կիսվել: