կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հուշ-երեկո՝ նվիրված ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի անմահացած ուսանող Ազատ Զաքարյանին

Հուշ-երեկո՝ նվիրված ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի անմահացած ուսանող Ազատ Զաքարյանին

Երևանի պետական բժշկական համալսարանում անցկացվեց հուշ-երեկո՝ ռազմաբժշկական ֆակուլտետի անմահացած ուսանող Ազատ Զաքարյանի ծննդյան օրվան նվիրված: Զաքարյանների ընտանիքում ավանդույթ կար՝ ամեն ծննդյան տարեդարձին Ազատը հատուկ նվեր էր խնդրում մայրիկից՝ ասմունքել իր համար, տեղեկացնում է ԵՊԲՀ մամուլի ծառայությունը:

Հերոսին նվիրված երեկոյին իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

՛՛Ազատի ծննդյան տարեդարձին նվիրված երեկոն գեթ մեկ նպատակ ուներ՝ պատգամել, որ մեր նահատակված հերոսներն իրենց ապրելու իրավունքը փոխանցել են ազգին՝ միայն մեկ հրամայականով՝ երբեք ու երբեք չդատարկել Հայաստանը, կենսունակ ու լի պահել իրենց կողմից արյան գնով պաշտպանած երկիրը:

Ազատը Զաքարյանը զոհվել է Հադրութում, հոկտեմբերի 10-ին՝ Ռազմաճակատի ամենաթեժ՝ հարավային ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում, երբ անտեսելով վտանգը շտապում էր օգնության: Թշնամու արձակած համազարկ կրակի հետևանքով հերոսը բռնում է հավերժի ճամփան՛՛,-գրել է նա:

  • Կիսվել: