Զինծառայող Վահե Զաքարյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով
Զինծառայող Վահե Զաքարյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության) հատկանիշներով: Այս մասին հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Զինծառայողի մարմնի վրա արտաքին զննությամբ մարմնական վնասվածքներ չեն հայտանաբերվել: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հանկարծամահ է եղել զինծառայող Վահե Զաքարյանը


