չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՀՌՕ տանկիստները Հայաստանում հրաձգության մարտավարական կրակային վարժանքներ կանցկացնեն

ՀՌՕ տանկիստները Հայաստանում հրաձգության մարտավարական կրակային վարժանքներ կանցկացնեն

Վարժանքների ընթացքում տանկերը ստիպված կլինեն աշխատել լեռնաշխարհի բարդ կլիմայական պայմաններում, հայտնում են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից:

Նշվում է, որ Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ՛՛Ալագյազ՛՛ բարձրլեռնային զորավարժարանում հրաձգության մարտավարական կրակային վարժանքներ կանցկացնեն Т-72Б տանկերով։ Հայտնում են ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից․

՛՛Անձնակազմը կրակ է վարելու թնդանոթից և գնդացիրից՝ առաջացող և շարժվող թիրախների նկատմամբ, որոնք նմանեցված կլինեն հակառակորդի զրահատեխնիկային և կենդանի ուժին՛՛,-ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: