երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հրազենային վիրավորում ստացած զինծառայողներից մեկը կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ունի, բժիշկները պայքարում են. Դավիթ Տոնոյան

Հրազենային վիրավորում ստացած զինծառայողներից մեկը կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ունի, բժիշկները պայքարում են. Դավիթ Տոնոյան

Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ունի, բայց բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի փրկեն նրա կյանքը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Նախարարը նշեց, որ զինծառայողին շուտով կտեղափոխեն Երևան։ Նա հայտնեց, որ մյուս զինծառայողի՝ Արմեն Ջոնիկի Մեսրոպյանի վիրավորումը թեթև  է։

Հարցին, թե վիրավորումը միջանձային վեճի պատճառով է եղել՝ Տոնոյանը պատասխանեց, որ նախաքննության արդյունքում պարզ կլինի. հիմա որևէ բան ասել չի ցանկանում.

«Բարեբախտաբար, մահացածներ չկան։ Բայց զինծառայողների մեկը, որը կրակել է ինքն իրեն, ունի կյանքի հետ քիչ համատեղելի վնասվածք։ Բժիշկներն ամեն ինչ անում են՝ նրան փրկելու համար: Լինում են նման դեպքեր, ուղղակի որոշակի վերահսկողությունից դուրս է եղել»։

Ավելի վաղ հայտնել էինք` ՊԲ երկու զինծառայողները հրազենային վիրավորում են ստացել դեռևս չպարզված հանգամանքներում:

  • Կիսվել: