երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հոկտեմբերի 27–ին հայկական կողմին փոխանցված 10 զինծառայողների մարմինները նույնականացվել ու հուղարկավորվել են

Հոկտեմբերի 27–ին հայկական կողմին փոխանցված 10 զինծառայողների մարմինները նույնականացվել ու հուղարկավորվել են

Հոկտեմբերի 27–ին ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված բոլոր տասը զոհված զինծառայողների մարմինները փորձաքննությունների արդյունքում նույնականացվել  են, նրանք հուղարկավորվել են։ Այս մասին հայտնեց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։

Վերջին տվյալով հոկտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսսիայի հետևանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը գերազանցում է 210-ը։ Վիրավորվել է 293 զինծառայող եւ 8 խաղաղ բնակիչ։ Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմը  32 զինծառայողի մարմին էր փոխանցել հայկական կողմին,  սեպտեմբերի 20-ին՝ 95, իսկ սեպտեմբերի 23–ին՝ եւս 6 մարմին։ Գերեվարվել էր 20 զինծառայող։ Հոկտեմբերի 4-ին, ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների։

  • Կիսվել: