կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում այցելել եմ DEFEXPO ցուցահանդես. Պապիկյան

Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում այցելել եմ DEFEXPO ցուցահանդես. Պապիկյան

Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում այցելել եմ Գանդինագար քաղաքում բացված DEFEXPO ցուցահանդես: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար սուրեն Պապիկյանը:

՛՛Շրջել եմ ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, զրուցել մի շարք ընկերությունների ղեկավարների հետ՛՛,-նշել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան։ 

  • Կիսվել: