շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ-ն հերքում է

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ-ն հերքում է

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, պնդելով, թե իբր հոկտեմբերի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։  Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից

«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, էական միջադեպեր չեն արձանագրվել»,- ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: