ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՀ ԶՈւ-ն ադրբեջանցիների դեմ իրանական անօդաչուներ չի կիրառել․ Պապիկյան

ՀՀ ԶՈւ-ն ադրբեջանցիների դեմ իրանական անօդաչուներ չի կիրառել․ Պապիկյան

ՀՀ զինված ուժերը ադրբեջանցիների դեմ իրանական անօդաչուներ չեն կիրառել։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա հիշեցրեց, որ օրեր առաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքել է ադրբեջանական կողմի համապատասխան հրապարակումները։

Պապիկյանը դա անվանեց Սու-30 ՍՄ-ի հետ կապված ապատեղեկատվության շարունակություն՝ դրանք, իբր, փոխանցվել են մեկ այլ երկրի։

՛՛Սոթքում էսկալացիայի առաջին օրը ադրբեջանական կողմը ապատեղեկատվություն է տարածել իրանական արտադրության անօդաչուների կիրառման վերաբերյալ։ Սակայն հաջորդ օրը նա հերքեց ինքն իրեն՝ հայտարարելով, որ ադրբեջանական տարածքում հայկական արտադրության անօդաչուների բեկորներ են հայտնաբերվել։

Արդեն մեկ օր անց այդ անօդաչուները «ֆրանսիական» դարձան։ Հաղորդվում էր, որ դրանք օգտագործվում են ֆրանսիացի հրահանգիչների կողմից: Ես կրկին պաշտոնապես հայտարարում եմ՝ սա Բաքվի հերթական ապատեղեկատվությունն է։ Դրա վառ ապացույցն են Բաքվում օտարերկրյա ռազմական կցորդի ցուցադրած բեկորները՛՛,-նշեց նախարարը:

 

  • Կիսվել: