շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն այցելել է N զորամիավորում

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն այցելել է N զորամիավորում

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը հուլիսի 28-ին այցելել է N զորամիավորում։

Զորամիավորման հրամանատարը զեկուցել է կատարված աշխատանքների, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի և ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների վերաբերյալ:

ԶՈւ գլխավոր շտաբի պետը շրջել է զորամասերում, հետևել պլանավորված միջոցառումների կատարման ընթացքին և ցուցումներ տվել պատասխանատու ստորաբաժանումների հրամանատարներին հետագա ծառայության կազմակերպման, անձնակազմի մարտունակության վերաբերյալ։

  • Կիսվել: