ՀՀ ԶՈՒ 2-րդ զորամիավորումում անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք
Հաստիքային հրաձգային զենքի տիրապետման հմտությունները կատարելագործելու նպատակով մարտի 27-ին 2-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք: Այս մասին հայտում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից:
Անձնակազմը հաջողությամբ կատարել է կրակային վարժությունները, խոցել կրակադաշտի բոլոր թիրախները և գրանցել բարձր արդյունքներ: