շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է զորամաս

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է զորամաս

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը հուլիսի 27-ին աշխատանքային այցով եղել է հարավարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասում:

Ինչպես հայտնում են Պաշտպանության նախարարությունից,  ԶՈւ ԳՇ պետը հետևել է պլանավորված միջոցառումների կատարման, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու սպասարկման ամենօրյա աշխատանքների ընթացքին, այցելել է մարտական հենակետեր։

Զորամիավորման հրամանատարը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը տվյալ գոտում, զեկուցել կատարված ինժեներական և ամրաշինական աշխատանքների մասին:

Գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը ցուցումներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների հրամանատարներին, ինչպես նաև զրուցել նորակոչիկ զինծառայողների հետ։

  • Կիսվել: