հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է N զորամաս

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է N զորամաս

 ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 3-ին աշխատանքային այցով եղել է N զորամասում: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զորամասի հրամանատարը զեկուցել է կատարված աշխատանքների, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի և ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին:

 

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը ծանոթացել է զորամասում ընթացող շինարարական աշխատանքներին, տվել համապատասխան հանձնարարականներ:

 

  • Կիսվել: