շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ–ում ՀՌՕ ռազմաբազայում ռազմական հրաձգարանը նախապատրաստում են ուսումնական նոր շրջանին

ՀՀ–ում ՀՌՕ ռազմաբազայում ռազմական հրաձգարանը նախապատրաստում են ուսումնական նոր շրջանին

Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի զինծառայողները նախապատրաստական շրջանում ռազմակայանի բարձրլեռնային զորավարժարաններում հրաձգարանների վերանորոգման և սպասարկման աշխատանքներ են կատարում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
 
Զինծառայողները տարատեսակ, այդ թվում` հակառակորդի թեթև զրահավորված տեխնիկան նմանակող թիրախների արդիականացում են իրականացնում։ Օրվա մութ ժամերին պարապմունքների անցկացման համար թիրախները կահավորվում և լուսավորվում են լուսադիոդային սարքավորումներով։
 
Մարտական մեքենաների սպառազինությունից, տանկերից, ինչպես նաև հրաձգային զենքերից կրակելու համար նախատեսված զորավարժարանի տարբեր մասերում տեղաբաշխված մասնագետները վերականգնման աշխատանքներ են կատարել ինչպես կրակային սահմանագծերի շրջանում, այնպես էլ թիրախների տեղադրման վայրերում։
Մասնագետների առանձին խումբը զբաղվում է ուսումնական այն վայրերի թարմացմամբ, որտեղ ՀՌՕ զինծառայողներն ուսումնասիրում են պատրաստության տեսական հիմունքները։ Իրականացվում է տարբեր նորմատիվների կատարման համար նախատեսված պիտույքների փոխարինում նորերով։

  • Կիսվել: