ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
ՀՀ ՊՆ պատվիրակությունը Չեխիայում մասնակցում է պաշտպանության և անվտանգության տեխնոլոգիաների «IDET» 18-րդ միջազգային ցուցահանդեսին

ՀՀ ՊՆ պատվիրակությունը Չեխիայում մասնակցում է պաշտպանության և անվտանգության տեխնոլոգիաների «IDET» 18-րդ միջազգային ցուցահանդեսին

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Չեխիայի Բռնո քաղաքում մասնակցում է պաշտպանության և անվտանգության տեխնոլոգիաների «IDET» 18-րդ միջազգային ցուցահանդեսին։

Միջոցառմանը մասնակցության շրջանակում ՀՀ ՊՆ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Չեխիայի պաշտպանության նախարարության արդյունաբերական համագործակցության գործակալության գլխավոր տնօրեն Ռադկա Կոնդերլովայի, չեխական և գործընկեր այլ պետությունների մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ, քննարկել համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները։

 

  • Կիսվել: