ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀՀ ՊՆ-ն չի մեկնաբանում Ֆրանսիայից  Bastion զրահամեքենաների մատակարարման հարցը

ՀՀ ՊՆ-ն չի մեկնաբանում Ֆրանսիայից Bastion զրահամեքենաների մատակարարման հարցը

Այսօր X սոցիալական ցանցում տարածվել են վրացական Փոթի նավահանգստից արտահոսած լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, որ ավելի քան 20 ֆրանսիական ACMAT Bastion զրահամեքենաներ են բեռնաթափվում։ Դրանք, ենթադրաբար, պետք է փոխադրվեն Հայաստան

Այս առընչությամբ Infoport.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը որևէ մեկնաբանություն չարեց, նշելով․ «Հայաստանի և Ֆրանսիայի՝ պաշտպանության բնագավառում համագործակցության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններից և հայտարարություններից զատ այս պահին որևէ հավելյալ տեղեկություն չենք կարող հայտնել»։

 

  • Կիսվել: