կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Հայաստանի ՊՆ «Կամազը» կողաշրջվել է. 22-ամյա զինծառայող է մահացել. եւս 7 զինծառայող վիրավորվել է. ՊՆ

Հայաստանի ՊՆ «Կամազը» կողաշրջվել է. 22-ամյա զինծառայող է մահացել. եւս 7 զինծառայող վիրավորվել է. ՊՆ

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով մահացել է զինծառայող Գրիգոր Արթուրի Գրիգորյանը (ծնված՝ 2000թ.):

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Մարմնական վնասվածքներ են ստացել 7 զինծառայողներ, որոնք տեղափոխվել են կայազորային հոսպիտալ, հետազոտվել են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն. զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

  • Կիսվել: