շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սուրեն Պապիկյանն ընդունել է Բրազիլիայի դեսպանին. քննարկվել է  տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Սուրեն Պապիկյանն ընդունել է Բրազիլիայի դեսպանին. քննարկվել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Ապրիլի 20-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր:
 
Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը:
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
 

  • Կիսվել: