կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ ԳՇ պետի նախկին տեղակալ, Ազգային հերոս Տիրան Խաչատրյանը շարունակում է հերքել  վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Զինված ուժերին վերաբերող հայտարարությունները

ՀՀ ԳՇ պետի նախկին տեղակալ, Ազգային հերոս Տիրան Խաչատրյանը շարունակում է հերքել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Զինված ուժերին վերաբերող հայտարարությունները

ՀՀ ԳՇ պետի նախկին տեղակալ, Ազգային հերոս Տիրան Խաչատրյանը շարունակում է հերքել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Զինված ուժերին վերաբերող հայտարարությունները։

InfoPort.am-ի հետ զրույցում Խաչատրյանը այսօր դարձյալ պնդեց, որ Փաշինյանի հայտարարությունը առ այն, որ վերջինս մշտապես ընդառաջել է ԶՈՒ ղեկավարության բոլոր առաջարկներին և սպառազինություն ձեռք բերելու համար միշտ տրամադրել անհրաժեշտ ֆինանսավորումը, չի համապատասխանում իրականությանը։ «Բազում են եղել դեպքերը, երբ անհրաժեշտ ֆինանսավորումը չի հատկացվել»,- պնդեց Խաչատրյանը։

Կայքի խնդրանքին՝ պարզաբանել, թե որ կոնկրետ դեպքերում է դա եղել, Ազգային հերոսը նշեց․ «Դա շատ մեծ ցուցակ է, և հատ-հատ չեմ կարող ներկայացնել։ Բնականաբար խոսքը գնում է առաջնահերթ պահանջների մասին։ Պարզ է, որ ավել ձեռք բերելու համար գումար չէինք ուզելու նրանից»,- պարզաբանեց Խաչատրյանը։

Նա նաև նշեց, որ Փաշինյանը ուղիղ տեքստով չէր մերժել ԶՈՒ ղեկավարությանը ֆինանսավորման հարցում․ «Այսպես ասեմ, նա չէր ասում՝ չէ գումար չեմ տա, ասում էր, հա անպայման կհատկացնեմ, բայց չէր հատկացնում»։

Խաչատրյանը նաև հերքեց Փաշինյանի հայտարարությունները գերժամանակակից «ՍՈՒ-30» կործանիչների գործարքի վերաբերյալ։ «ՍՈՒ-երի հետ կապված ամբողջը կեղծիքներ են ներկայացնում՝ ինչ են ուզել, ով է խնդրել, ինչպես է խնդրել։ Բայց ավել բան ես չեմ կարող ասել, քանզի նախաքննություն է գնում, թող նախաքննությունը պարզի, եթե ես ավել բան ասեմ, դա կլինի օրենքի խախտում»,- եզրափակեց Ազգային հերոսը։

  • Կիսվել: