հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հեղափոխությունը հասել է ՌՈ, կատարվում են արմատական բարեփոխումներ

Հեղափոխությունը հասել է ՌՈ, կատարվում են արմատական բարեփոխումներ

Ռազմական ոստիկանությունում նախկին պետ Արթուր Բաղդասարյանի հեռանալուց հետո ազատ շունչ են քաշում։ Համակարգում InfoPort.am-ի աղբյուրները փոխանցում են, որ հեղափոխությունից երկու տարի հետո միայն ՌՈ-ում իրական բարեփոխումներ են սկսել։

Նշենք, որ այժմ Ռազմական ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը Ալեքսանդր Աղաջանյանն է, որը նախկինում ՌՈ պետի օպերատիվ գծով տեղակալն էր։

Մեզ տեղեկացրին, որ պետի ժամանակավոր պաշտոնակատարը Ռազմական ոստիկանություն է վերադարձրել այն պրոֆեսիոնալներին, ովքեր նախկինում կոռուպցիոն գործարքների դեմ են պայքարել, ընդվզել և հեռացել էին համակարգից։

«Ալեքսանդր Աղաջանյանը ձեռնամուխ է եղել համակարգում քրեական ենամշակույթի դեմ պայքարին և իր անմիջական հսկողությամբ հետևում է Զինված ուժերում օպերատիվ իրավիճակին», - փոխանցում են համակարգի մեր աղբյուրները։

Նրանք անակնկալի են եկել, երբ սկսել են կոչումներ առաջխաղացում ունենալ այնպիսի պրոֆեսիոնալ ենթասպաներ, որոնք տարիներով աշխատելով համակարգում արդեն հույսները կորցրել էին, որ մասնագիտական առաջխաղացում կունենան։

«Նրանք այն մարդիկ են, ովքեր գումար չեն ունեցել, որ կոչում գնեն ու այդպես էլ հույսները կտրել էին։ Հիմա բարձրագույն կրթություն ստացած ենթասպաներին մասնագիտական ուշադրության են արժանանում», -նշեցին մեր զրուցակիցները։

Նրանց խոսքով, հեղափոխությունը վերջապես հասել է Ռազմական ոստիկանություն, կատարվում են արմատական բարեփոխումներ հատկապես միջանձնային հարաբերությունները, հոգեբանական մթնոլորտը կարգավորելու համար։

Հիշեցնենք՝ Ռազմական ոստիկանության նախկին պետ Արթուր Բաղդասարյանը հրաժարական էր տվել Զինված ուժերում զինծառայողների մի շարք աղմկարահրույց մահվան դեպքերից հետո։ Այդ ժամանակ շատերն էին դժգոհում ՌՈ համակարգում անկայուն մթնոլորտից, կոռուպցիոն արմատացած բարքերից։

  • Կիսվել: