երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հայտնաբերվել են վառելիքով լցված տարաներ, փորձաքննություններով կպարզվի՝ դիզվառելի՞ք է, թե՞ բենզին. ՀՀ զինդատախազ

Հայտնաբերվել են վառելիքով լցված տարաներ, փորձաքննություններով կպարզվի՝ դիզվառելի՞ք է, թե՞ բենզին. ՀՀ զինդատախազ

Գեղարքունիքի զորամասի կացարանի հրդեհի վայրում հայտնաբերվել են վառելիքով լցված տարաներ, փորձաքննություններով կպարզվի դիզվառելիք է, թե բենզին։ Նախնական տեղեկություններով բենզին է։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը՝ անդրադառնալով 15 զինվոևրի կյանք խլած ողբերգական դեպքին:

«Քննիչները հարցաքննել են երկու-երեք զինծառայողի, նաև հոսպիտալում գտնվող ։ Հիմա փորձաքննությունների փուլն է։

Պատասխանատվության են կանչվելու դեպքի հետ առնչություն ունեցող բոլոր պաշտոնատար անձինք, որոնք առնվազն թերացել են կամ ոչ պատշաճ են իրականացրել օրենքով ու կանոնադրություններով իրենց վրա դրված պարտականությունները։ Որևէ նշանակություն չունի ինչ ուսադիրներ կարող են ունենալ, չկան հեղինակություններ, որոնք կարող են չենթարկվել պատասխանատվության»,-նշեց զինդատախազը։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներաականազերծման վաշտի ապաստարանում։ Նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող։ Հարուցվել է քրեական գործ, պաշտոնից հեռացվել են բանակային երկրորդ կորպուսի հրամանատարը և այլ պաշտոնյաներ։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: