հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայտարարությունը, որ 3 զինծառայողների մոտ կորոնավիրուս է հաստատվել, Արցախի բանակին չի վերաբերում

Հայտարարությունը, որ 3 զինծառայողների մոտ կորոնավիրուս է հաստատվել, Արցախի բանակին չի վերաբերում

Արցախի Հանրապետությունում այս պահի դրությամբ կորոնավիրուսի որևէ դեպք չի արձանագրվել։

ՊԲ-ից հայտնում են, որ հայտարարություննը, որ 3 զինծառայողների մոտ կորոնավիրուս է հաստատվել, Արցախի Պաշտպանության բանակին չի վերաբերում։

Մարտի 25-ին մարտական խնդիրներում չներգրավված զորամասի երեք զինծառայողներից կատարվել էր նմուշառում։ COVID-19 հետազոտման թեստի արդյունքում երեք զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։ Զինծառայողներից մեկի ընտանիքի անդամի մոտ ավելի վաղ էր հաստատվել կորոնավիրուսի առկայություն: Երեք զինծառայողի հաստատված դեպքերը փոխկապակցված են և առնչվում են երկրում գրանցված առաջնակի դեպքերի օջախներից մեկի հետ: Ելնելով համաճարակաբանական հետազոտությունների տվյալներից, նշված զինծառայողները նախապես եղել են մեկուսացված, ինչը զգալիորեն նվազեցրել է վարակի հետագա տարածման ռիսկերը։

  • Կիսվել: