հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայկական կողմը պատերազմի առաջին երկու-երեք օրերի ինտենսիվության թափը կոտրել է. Հովհաննիսյան

Հայկական կողմը պատերազմի առաջին երկու-երեք օրերի ինտենսիվության թափը կոտրել է. Հովհաննիսյան

Վաղ առավոտյան ինչպես հյուսիսում , այնպես էլ հարավում վերսկսվել են մարտական գործողությունները, հյուսիսում ավելի շատ մարտեր են եղել, բայց հարավում՝ ավելի ծանր, հայկական կողմը հետ է շպրտել նրանց ելման դիրքերը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց. ՛՛Այս պահին մարտերը շարունակվում են:

Այսօր ադրբեջանական կողմը հայտարարեց, թե գրավել է Ջեբրայիլը, Հադրութը, հայկական գյուղերը, սակայն դա ծիծաղելի է, այդ ուղղությամբ նույնիսկ ակտիվ մարտական գործողություններ չկային:

Այսօր շարունակվեց Ստեփանակերտի հրետակոծությունը, նաև ես իմ աչքերով տեսա Շուշիում եկեղեցու վնասվածքը, որը փաստում է, որ արված է միտումնավոր:

Գիշերը, որպես կանոն, ևս մարտերը շարունակվում են, առավոտը թեժանում են:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր ԶՈւ-ում օտար պետությունների ռազմական ղեկավարությունը մեծ նշանակություն ունի, մենք տեսնումենք, որ Ալիևը հայտարարում է բաներ, որոնք իրական չեն, ռազմավարական առումով կառավարման համակարգը խաթարված է:

Մարտական գործողությւոնների ինտենսիվությունը մեկ բարձրանում է, մեկ իջնում, նույնը մնալ չի կարող, դա կախված է տարբեր հանգամանքներից, ինտենսիվությունը չի լինում մշտական, թեև եթե նկատի ունենք առաջին երկու-երեք օրերի ինտենսիվությունը, ապա Ադրբեջանի մշակած լայնածավալ հարձակողական պատերազմի ինտենսիվությունը, այո, նվազել է, հայկական կողմը թափը կոտրեց, և այն հաջողությունները, որոնք իրենք իբր ունեցել են, եղել են րոպեական, ոչ հիմնավորված, դրանք պատերազմի թափի ու ծրագրերի հետ համեմատած փոքր են՛՛: 

 

  • Կիսվել: