հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայկական կողմն իրականացնում է հակառակորդի կրակը լռեցնելու գործողություններ. տուժածներ չկան․ ՊՆ

Հայկական կողմն իրականացնում է հակառակորդի կրակը լռեցնելու գործողություններ. տուժածներ չկան․ ՊՆ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նաև հրդեհվել է միջդիրքային հատվածի խոտածածկույթը, հայտնում է ՊՆ-ն։

Հայկական կողմն իրականացնում է հակազդման և հակառակորդի կրակը լռեցնելու գործողություններ։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Ավելի վաղ, Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանը InfoPort.am-ի հետ զրուցում կտրականապես հրաժարվեց որևէ տեղեկություն փոխանցել առկա իրավիճակի մասին.

«Փոխանցեք, որ ես ոչինչ չեմ մեկնաբանում»։

  • Կիսվել: