Հայաստանում զորակոչի առումով մտահոգիչ խնդիրներ կան. ՊՆ ղեկավար
Հայաստանում զորակոչի առումով մտահոգիչ խնդիրներ կան։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Նա նշեց, որ այս ուղղությամբ նախարարությունն աշխատանքներ է տանում, և հնարավոր է անգամ փոփոխություն օրենսդրական դաշտում:
՛՛Փաստ է՝ ծառայելու պատրաստակամության պակաս ունենք։ Շատերը փորձում են զարտուղի ճանապարհներով խուսափել զինվորական ծառայությունից։ Կա հանձնարարական բոլոր պատկան մարմիններին՝ զբաղվելու դրանով, որ ապահովվի հավասարության սկզբունքը՛՛,-ասաց նախարարը: