շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանում ռուսական բազայի զինծառայողները կմրցեն թեթև աթլետիկայի փոխանցումավազքում

Հայաստանում ռուսական բազայի զինծառայողները կմրցեն թեթև աթլետիկայի փոխանցումավազքում

 Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանում թեթև աթլետիկայի փոխանցումավազ կկայանա միավորման ստորաբաժանումների հավաքական թիմերի միջև։ Այս մասին հայտնում է Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ յուրաքանչյուր ստորաբաժանում ներկայացված կլինի ՀՌՕ 7 զինծառայողից բաղկացած մեկ թիմով, որոնցից յուրաքանչյուրը իրենց փուլում պետք է 600 մետր հեռավորություն հաղթահարեն։
 
Մրցումներն անցկացվելու են օլիմպիական համակարգով, լավագույն երկուսը կհանդիպեն եզրափակիչ մրցավազքում։ Մրցումների մրցանակակիրները կպարգևատրվեն հուշանվերներով, մեդալներով և գավաթներով։
 

  • Կիսվել: