հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանում ՀՌՕ զինծառայողները կարգի են բերել ավտոմեքենաներն ու տանկերը

Հայաստանում ՀՌՕ զինծառայողները կարգի են բերել ավտոմեքենաներն ու տանկերը

Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) Ալագյազ բարձրլեռնային զորավարժարանում զինծառայողներն ավարտել են միավորման ավտոդրոմի և տանկոդրոմի կատարելագործման, վերասարքավորման ու պլանային սպասարկման պլանային աշխատանքները: Տեղեկությունը հայտնում է օկրուգի մամուլի ծառայությունը։

«Մասնագետներն իրականացրել են տանկոդրոմի և ավտոդրոմի արդիականացում, որոնք ներառում են էքստրեմալ վերելքներ և վայրէջքներ, խրամատային կամուրջներ, տեղանքի դժվարանցանելի հատվածներ, ինչպես նաև այլ խոչընդոտներ, որոնք վարորդների մոտ ճարպկություն են ձևավորում ռազմական տեխնիկայով մանևրներ կատարելիս»,–ասվում է հաղորդագրության մեջ:

Սպասարկումն իրականացվել է ոչ միայն խոչընդոտներով ռազմական և հատուկ տեխնիկայի երթևեկության երթուղիներում, այլև տեսական պատրաստության վայրերում:

Հատուկ ուշադրություն է դարձվել բարդ հատվածներին, որտեղ ՀՌՕ անձնակազմերը բարձր արագությամբ մանևրումներ են կատարում։

  • Կիսվել: