շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանում ՀՌՕ զինծառայողները բարձրացրել են տեխնիկայի ապահովման արդյունավետությունը

Հայաստանում ՀՌՕ զինծառայողները բարձրացրել են տեխնիկայի ապահովման արդյունավետությունը

Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի նյութատեխնիակական ապահովման (ՆՏԱ)ստորաբաժանումների մասնագետները ձմեռային ուսումնական շրջանում դասընթացների և ստուգատեսի ժամանակ «Ալագյազ» և «Կամխուդ» զորավարժարաններում դաշտային պայմաններում բարձրացրել են զորամիավորման ստորաբաժանումներին վառելաքսուքային նյութերով ապահովելու արդյունավետության ցուցանիշները։ Այս մասին հայտնում է Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
 
Զինծառայողները ժամանակակից մասնագետների օգնությամբ դաշտային պայմաններում կատարել են ռազմական տեխնիկայի լիցքավորման խնդիրը։ Աշխատանքների ընթացքում կիրառվել է մասսայական լիցքավորման մեթոդը, որի ժամանակ մասնագետները վառելիքով ապահովել են ինչպես անվային, այնպես էլ թրթուրավոր տեխնիկան` էապես կրճատելով ստորաբաժանումների գտնվելու ժամանակը լիցքավորման դաշտային կետերում։
 
Բացի այդ, ամբողջ ուսումնական շրջանում ՀՌՕ ռազմակայանի ՆՏԱ ստորաբաժանումների զինծառայողները մշակել են հատուկ առաջադրանքների լայն շրջանակ` կապված պարենով, նյութական ապրանքներով և անհրաժեշտ այլ իրերով անձնակազմին ապահովելու հետ։

  • Կիսվել: