հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանում ՀՌՕ ռազմակայանում ստուգել են ռազմական տեխնիկայի ինժեներատեխնիկական սպասարկումը

Հայաստանում ՀՌՕ ռազմակայանում ստուգել են ռազմական տեխնիկայի ինժեներատեխնիկական սպասարկումը

Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանում զորամիավորման հրամանատարության ներկայացուցիչները ստուգել են ռազմական և հատուկ տեխնիկայի ինժեներատեխնիկական սպասարկումը։ Այս մասին հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։
Տեխնիկան ամառային ռեժիմի փոխելու աշխատանքների շրջանում զորամիավորման հրամանատարությունը ստուգել է ստորաբաժանումների աշխատանքը ռազմական և հատուկ տեխնիկայի պահման կայաններում, մարտական մեքենաների պարկերում, ստորաբաժանումների տեղակայման կետերում, ինչպես նաև «Կամխուդ» և «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարաններում տեխնիկայի պահման վայրերում։
 
Սպառազինության ժամանակակից նմուշների, ավտոմոբիլային և զրահատանկային տեխնիկայի, կառավարման համալիրների, հետախուզության, կապի և անօդարուների սպասարկման ժամանակ ռազմական մասնագետները ստուգում են համակարգերի, ագրեգատների, հանգույցների և սարքավորումների տեխնիկական վիճակն ու աշխատունակությունը, զննում են վառելիքի բաքերը, շարժիչները, փոխարինվում են ավելի քան 100 տոննա վառելիքաքսուքային նյութեր։
Առատ տեղումների, մթնոլորտային ճնշման և ջերմաստիճանի տատանումների ժամանակ ինժեներատեխնիկական ծառայության մասնագետների համար ռազմական տեխնիկայի սպասարկման գծով լրացուցիչ պահանջներ են գործում։
 
 
Ռազմակայանի հանձնաժողովը ստուգել է նաև ինժեներատեխնիկական սպասարկման մասնագետների գործողությունները, ինչպես նաև պահման վայրերը` կայանատեղիները, բոքսերը, օդանավարանները և մարտական մեքենաների պարկերը։

  • Կիսվել: