երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանի և Ֆրանսիայի միջպետական հարաբերություններում իր կարևոր դերակատարումն ունի պաշտպանության ոլորտում համագործակցությունը․ Պապիկյան

Հայաստանի և Ֆրանսիայի միջպետական հարաբերություններում իր կարևոր դերակատարումն ունի պաշտպանության ոլորտում համագործակցությունը․ Պապիկյան

Հայաստանի և Ֆրանսիայի միջպետական հարաբերություններում իր կարևոր դերակատարումն ունի պաշտպանության ոլորտում համագործակցությունը։ Այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Մեզ համար մեծ պատիվ է պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանում հյուրընկալել բարեկամ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարին։ Հայ և ֆրանսիացի ժողովուրդների ընդհանուր արժեքների վրա հիմնված միջպետական հարաբերությունների շրջանակները մեր պետությունների ղեկավարների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Էմանուել Մակրոնի առաջնահերթ ուշադրության ներքո օրըստօրե ընդլայնվում են, որոնցում իր կարևոր դերակատարումն ունի պաշտպանության ոլորտում համագործակցությունը։

Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի այցը վկայությունն է մի բանի, որ, թեև Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցության գործնական փուլը երկու տարին չի բոլորել, մեր համատեղ ջանքերի շնորհիվ այն արդեն իսկ համակարգային և հեռահար բնույթ ունի»,- նշեց Պապիկյանը։

Օգտվելով առիթից՝ Հայաստանի պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց ֆրանսիացի գործընկերներին և պարոն Լըկորնյուին՝ համագործակցության զարգացման գործում ցուցաբերվող պատրաստակամության և անձնական ներդրման համար։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: