Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարարը
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի գլխավորած պատվիրակությունը։
Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ տարածելով վրացի նախարարի ժամանման տեսանյութը։


