երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայ-ամերիկյան համագործակցությունը շարունակվում է ըստ պլանների՝ բարձր հիմքերի վրա. ԳՇ պետ

Հայ-ամերիկյան համագործակցությունը շարունակվում է ըստ պլանների՝ բարձր հիմքերի վրա. ԳՇ պետ

Հայ-ամերիկյան համագործակցությունը շարունակվում է ըստ պլանների՝ բարձր հիմքերի վրա: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, «Եռաբլուրում» Factor.am-ի լրագրողի հետ զրույցում ասաց ՀՀ ԳՇ պետ Էդուարդ Ասրյանը։

«Դա և՛ուսումնական է, և՛ ռազմական, ռազմատեխնիկական», - նշեց նա։

Դիտարկմանը, որ Արարատ Միրզոյանը հայտարարում է, որ Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ-ի 200 քառ/մ տարածք, սակայն ինքը 150-ի մասին էր հայտարարում․ ի՞նչպես է այդպես ստացվում՝ Ասրյանը նշեց. «Հետևեք քաղաքական լրահոսին, այնտեղ ամեն ինչ կասվի։ Հիմա դրա ժամանակը չէ, որ նման հարցեր եք ինձ այստեղ տալիս»։

  • Կիսվել: