ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հաստատվել է զորակոչից տարկետման տրամադրման համար բուհերի և մասնագիտությունների ցանկը

Հաստատվել է զորակոչից տարկետման տրամադրման համար բուհերի և մասնագիտությունների ցանկը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման համար բուհերի և բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը: Այս մասին հայտնում է ՀՀԿԳՄՍՆ-ն։

Այս պահին ընտրվել է 5 բուհ՝ Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Ռուս-հայկական համալսարան, Հայաստանում ամերիկյան համալսարան և Հայաստանում ֆրանսիական համալսարան, որոնք կրթություն են կազմակերպում ԲՏՃՄ ուղղություններով:

  • Կիսվել: