հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հաստատվեց ուսհաստատություններին նախնական զինվորական պատրաստության նպատակով ուսումնական զենք հատկացնելու կարգը

Հաստատվեց ուսհաստատություններին նախնական զինվորական պատրաստության նպատակով ուսումնական զենք հատկացնելու կարգը

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 27-ի նիստում հաստատեց Ուսումնական հաստատություններին նախնական զինվորական պատրաստության նպատակով ուսումնական զենք հատկացնելու կարգը:

Կարգով սահմանվում է, որ ուսումնական զենք է համարվում միայն ուսումնական նպատակների համար օգտագործվող սարքը կամ առարկան, որը հնարավոր չէ վերանորոգելով դարձնել աշխատունակ և կրակելու համար պիտանի։

Ուսումնական զենքի անհրաժեշտ քանակության հաշվառումը կատարում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Հաշվառման հիման վրա, ուսումնական զենքի պահանջվող քանակությունը ճշտելուց հետո, յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին ԿԳՄՍՆ-ն հայտ է ներկայացնում Հայաստանի ՊՆ-ին:

ՊՆ-ն ստանալով հայտը, Հայաստանի ՆԳՆ ոստիկանությանը հատկացնում է Հայաստանի ուսումնական հաստատությունների համար նախատեսված ուսումնական զենքը:

Ոստիկանությունն ուսումնական հաստատություններին ուսումնական զենքի հատկացումն իրականացնում է Ոստիկանության կառուցվածքային տարածքային ստորաբաժանումների միջոցով։

Ոստիկանության կառուցվածքային տարածքային ստորաբաժանման համապատասխան ծառայողը ստուգում է ուսումնական հաստատություններում ուսումնական զենքի պահման պայմանները և կազմում համապատասխան ակտ:

Զենք պահելու պայմանների համապատասխանության դեպքում ուսումնական զենքը հանձնվում է ուսումնական հաստատության զենքի պահպանության համար պատասխանատու անձին և սահմանված կարգով կատարվում է հաշվառում:

Ուսումնական հաստատությունները վարում են ուսումնական զենքի, այդ թվում նաևի պահ հանձնված ուսումնական զենքի հաշվառման մատյան։

  • Կիսվել: