չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հարգանքի տուրք Եռաբլուրում՝ ազգային հերոս Վահագն Ասատրյանի հիշատակին

Հարգանքի տուրք Եռաբլուրում՝ ազգային հերոս Վահագն Ասատրյանի հիշատակին

Հունվարի 14-ը Հայաստանի Ազգային հերոս, գնդապետ Վահագն Ասատրյանի ծննդյան օրն է:
«Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելել և Ազգային հերոսին հարգանքի տուրք են մատուցել հարազատները, մարտական ընկերները, բարձրաստիճան զինվորականներ, ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներ։ Տեղի է ունեցել հերոսի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություն։

Վահագն Ասատրյանը մարմնավորում էր իսկական հայ սպայի տեսակն ու կերպարը։ Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնուրացության և անմնացորդ նվիրումի համար Վահագն Ասատրյանը հետմահու արժանացել է Հայաստանի Ազգային հերոս բարձրագույն կոչման:

 

 

  • Կիսվել: