երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանում հանդիպել է ՌԴ սահմանապահ ծառայության ղեկավարի հետ

ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանում հանդիպել է ՌԴ սահմանապահ ծառայության ղեկավարի հետ

ՀԱՊԿ առաքելության օպերատիվ խմբի՝ Հայաստան կատարած այցի շրջանակում կազմակերպության միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովն այցելել է Հայաստանի Հանրապետությունում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչություն։

«Իրավիճակի տեսլականի և կատարվածի մասին օպերատիվ տեղեկատվություն ստացանք մեր սահմանապահներից, որոնք ծառայություն են իրականացնում նաև սահմանին և մասնակցում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի առանձին հատվածների պահպանությանը»,- ասել է նա Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության պետ, գեներալ-մայոր Ռոման Գոլուբիցկու հետ աշխատանքային հանդիպման ավարտին:

  • Կիսվել: