հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հակառակորդը կրակում է հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում

Հակառակորդը կրակում է հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում

Ադրբեջանական կողմն այսօր կրակ է արձակել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, տեղեկությունը հաստատեցին Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանը InfoPort.am-ի հետ զրուցում կտրականապես հրաժարվեց որևէ տեղեկություն փոխանցել առկա իրավիճակի մասին.

«Փոխանցեք, որ ես ոչինչ չեմ մեկնաբանում»։

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի` կրակահերթից առաջ պայթյունի ձայն է լսվել, այնուհետև հրդեհ է բռնկվել սահմանի մոտ։

Կրակահերթը ժամը 14։00-ի դրությամբ էլ շարունակվում է՝ շատ կարճատև դադարներով։

  • Կիսվել: