Հակառակորդի սադրանքից զոհված կրտսեր սերժանտը ունի 2 անչափահաս երեխա. մանրամասներ
Հակառակորդի սադրանքից մահացած կրտսեր սերժանտ Հովիկ Նելսոնի Թամազյանը Վանաձորից էր:
Araratnews.am-ը Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանից տեղեկացավ, որ սերժանտն ամուսնացած էր, ունի 2 անչափահաս երեխա: Ապրում էր մոր հետ, սոցիալական միջին պայմաններում:
Պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է՝
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու և հետագա սրացումները կանխելու նպատակով ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները ստիպված են եղել ձեռնարկել համապատասխան գործողություններ: Հակառակորդի հերթական սադրանքի հետևանքով սեպտեմբերի 16-ին հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մահացու հրազենային և բեկորային վնասվածքներ է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Նելսոնի Թամազյանը։