հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հակառակորդի կրակոցից զոհված Գերասիմ Առաքելյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում

Հակառակորդի կրակոցից զոհված Գերասիմ Առաքելյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում

Նախօրեին հակառակորդի դիպուկահար կրակոցից զոհված Գերասիմ Առաքելյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 6-ին ժամը 13:00-ին նույն վայրից: Այս մասին տեղեկանում ենք Եղեգնաձորի համայնքապետարանից:

««Ցավով հայտնում ենք, որ դեկտեմբերի 4-ին Բարձրունու հատվածում հակառակորդի բացած կրակի հետևանքով զոհվել է Եղեգնաձոր քաղաքի 31-ամյա բնակիչ, կոչումով լեյտենանտ Գերասիմ Ավետիքի Առաքելյանը:

Մեր վշտակցությունն ենք հայտնում սպայի հարազատներին, համաքաղաքացիներին և զինակից ընկերներին:

Գերասիմ Առաքելյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 6-ին ժամը 13:00-ին նույն վայրից»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունից հաղորդել էին, որ այսօր՝ 14։35-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն  կրակ էր բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում էր ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։

  • Կիսվել: