երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հակառակորդի կրակոցից ծանր վիրավորում ստացած զինծառայողը դուրս է գրվել հոսպիտալից

Հակառակորդի կրակոցից ծանր վիրավորում ստացած զինծառայողը դուրս է գրվել հոսպիտալից

Սոթքում 2023-ի սեպտեմբերի 1-ին ադրբեջանական կրակոցից վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Նարեկ Պողոսյանին դուրս են գրել հոսպիտալից։ Այս մասին հայտնում է  ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ Նա ստանում է վերականգնողական բուժում։

Հիշեցնենք՝ Նարեկ Պողոսյանի անունը սկզբում հայտնվել էր զոհվածների ցանկում։ Բժիշկները կարողացել էին ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում փրկել  նրան` սրտի զարկերը վերականգնվել էին, բայց նրա վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։

  • Կիսվել: