հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Գնդապետ Խլղաթյանը հերքում է․ նա Երանոսյանի մտերիմը չէ, նա ծառայել և ծառայում է Հայրենիքին

Գնդապետ Խլղաթյանը հերքում է․ նա Երանոսյանի մտերիմը չէ, նա ծառայել և ծառայում է Հայրենիքին

Ոստիկանության ներքին զորքերի հրամանատարի նախկին տեղակալ՝ գնդապետ Անաստաս Խլղաթյանը, ով ներկայումս ծառայության է անցել Զինված ուժերի Գլխավոր շտաբում, հերքում է իր մասին տարածված լուրերը առ այն, որ նա ժամանակին եղել է Ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի մտերիմը։

«Ես ոչ մեկի մտերիմն էլ չեմ եղել, ոչ Երանոսյանի, ոչ մեկ այլ հրամանատարի։ Ես ծառայել եմ նրա հրամանատարության ներքո, այլ ոչ նրա համար։ Ես ծառայել և ծառայում եմ միայն Հայրենիքիս։ Ընդ որում ծառայությունս իրականացրել և իրականացնում եմ պատվով, մեծագույն նվիրվածությամբ և պատվախնդրությամբ՝ եթե ոչ, 100 ապա 90%։

Մնացած ամենը հերյուրանք է։ Իհարկե, ծառայության ընթացքում ես պարտաճանաչորեն կատարել եմ հրամանատարներիս առաջադրանքները, բայց դա իմ պարտքն է, ու չի նշանակում, որ ես որևէ մեկի մտերիմն եմ»,- նշեց Խլղաթյանը InfoPort-ի հետ զրույցում։

  • Կիսվել: