երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը պարգեւատրվեց «Մարտական խաչ» առաջին շքանշանով

Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը պարգեւատրվեց «Մարտական խաչ» առաջին շքանշանով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ եւ Հանրապետության նախագահի հրամանագրերով այսօր Սարդարապատի հուշահամալիրում «Մարտական խաչ» առաջին շքանշանով պարգեւատրվեց Երրորդ բանակային զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը: Նրա անմիջական ղեկավարությամբ մեր ստորաբաժանումները կարողացան փայլուն կերպով կատարել առաջադրված բոլոր մարտական խնդիրները։

Վարչապետի միջնորդությամբ եւ Հանրապետության նախագահի հրամանագրերով Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողներ պարգեւատրվեցին «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողներ՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։

Նշենք, որ արարողությանը ներկա են Արցախի Հանրապետության նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ազգային ժողովի նախագահը, Անվտանգության խորհրդի անդամները, Կառավարության անդամները, գեներալներ եւ այլ պաշտոնյաներ։

 

  • Կիսվել: