երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գեղասահորդ Ֆյոդոր Չիտիպախովյանն ազատվեց պարտադիր զինծառայությունից. Նա ՀՀ քաղաքացություն է ստացել 7 ամիս առաջ

Գեղասահորդ Ֆյոդոր Չիտիպախովյանն ազատվեց պարտադիր զինծառայությունից. Նա ՀՀ քաղաքացություն է ստացել 7 ամիս առաջ

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 27-ի նիստում որոշեց Ֆյոդոր Միխայիլի Չիտիպախովյանին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:

ՀՀ նախագահի հրամանագրով Ֆյոդոր Միխայիլի Չիտիպախովյանին 2022-ի դեկտեմբերի 9-ին շնորհվել է քաղաքացիություն և նա ընդգրկված է Հայաստանի Հանրապետության գեղասահքի ազգային հավաքականի կազմում:

Ֆյոդոր Միխայիլի Չիտիպախովյանը՝որպես Հայաստանի գեղասահքի ազգային հավաքականի անդամ,  նախապատրաստվելու և մասնակցելու է 2024-2025 թվականների Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին, վարկանիշային մրցաշարերին  և2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին:

  • Կիսվել: