շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ ձմեռային զորակոչային հանձնաժողովի առաջին նիստը

Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ ձմեռային զորակոչային հանձնաժողովի առաջին նիստը

Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ  ձմեռային զորակոչային հանձնաժողովի  առաջին նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանը:

 Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկվել են  ձմեռային զորակոչի ընթացքի, զորակոչի աշխատանքների կազմակերպման մեջ ներգրավված պետական մարմինների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Նիստի ընթացքում ուսումնասիրվել են  ՀՀ ՊՆ Զ եւ ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից մարզային զորակոչային հանձնաժողովին ներկայացրած որոշ զորակոչիկների անձնական փաստաթղթերը, որոնց վերաբերյալ կայացվել է համապատասխան որոշում:

Զորակոչային հանձնաժողովի կողմից քննարկված հարցերի վերաբերյալ Կարեն Սարգսյանը տվել է համապատասխան հանձնարարականներ եւ նշել, որ զորակոչիկների հետ կապված բուժզննման ընթացքում պետք է բացառել որեւէ բացթողում, իսկ ձմեռային զորակոչի համար տրված նախնական առաջադրանքը ենթակա է պարտադիր կատարման: 

  • Կիսվել: