կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գագիկ Գինոսյանը կհուղարկավորվի Եռաբլուրում. ՊՆ

Գագիկ Գինոսյանը կհուղարկավորվի Եռաբլուրում. ՊՆ

Երեկ հայտնի դարձավ` 57 տարեկան հասակում սրտի կաթվածից մահացել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը: Բազմաթիվ քաղաքացիական նախաձեռնություններ եղան՝ առաջարկով՝ Գագիկ Գինոսյանին հուղարկավորել կա´մ Կոմիտասի անվան պանթեոնում, կա´մ Եռաբլուրում:

24News-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ պաշտապանության նախարարություն, որտեղից մեզ ի պատասխան նշել են. «Պաշտպանության նախարարությունը բավարարել է Գագիկ Գինոսյանին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորելու վերաբերյալ դիմումը՝ հաշվի առնելով նրա մարտական ուղին»:

  • Կիսվել: