կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Եթե մենք սերմնացու գողացող մկներ էինք, ապա զրահաբաճկոնը 600 դոլարով առնողը կռի՞ս է. Սարգսյան

Եթե մենք սերմնացու գողացող մկներ էինք, ապա զրահաբաճկոնը 600 դոլարով առնողը կռի՞ս է. Սարգսյան

Իրական թալանը եղել է պատերազմից առաջ ու պատերազմից հետո: Բայց գայթակղվեմ, մի փաստ ասեմ. պատերազմի ժամանակ, շրջանցելով ՊՆ-ն, այս կառավարությունը գնումներ է կատարել, անհասկանալի է, թե ինչու են շրջանցել ՊՆ-ն։ Այս մասին Արմնյուզին տված հարցազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սաչգսյանը:

՛՛Ընդ որում, 2-3 անգամ ավելի թանկ գներով, քան կարելի էր ձեռք բերել: Գնել են մեծ քանակով զրահաբաճկոններ, գրեթե 600 դոլարով՛՛,-ասաց նա՝ վստահեցնելով, որ ինքը նման բազմաթիվ օրինակներ գիտի::

՛՛Թալանչին մե՞նք ենք, թող մեկ օրինակ ցույց տան: Մե՞նք ենք թալանել, երբ անորակ սոլյարկան տանում են ու պարտադրում, որ բանակն օգտագործի:

Բանակը չես կարող մարտունակ դարձնել կլուբնիկով ու ներքնաշորով՛՛

Նա նշեց, որ  իրենց ժամանակ թալան չի եղել, թալանը եղել է այս իշխանությունների օրոք, ինչը կբացահայտվի իշխանափոխությունից հետո:

՛՛Այսօրվա իշխանությունները տեղյակ չեն, թե ինչպես է կայացել մեր բանակը, տեղյակ չեն, որ սկզբնական փուլում մեր բանակը ոչ զորանոց ուներ, ոչ համազգեստ, ոչ սնունդն էր տեղը։ Լացս գալիս էր, երբ Հորադիզում մեր 18 տարեկան զինվորները կոշիկ չունեին, որովհետև երկրի վիճակն էր այդպես: Տարեց տարի բարելավել է:

Մենք մինչ կլուբնիկ ներմուծելը, ունեցել ենք զինվորի համար բավարար սնունդ: Թող չշահարկեն ծնողների կողմից ծանրոց ուղարկելը: Դա դեռևս Խորհրդային Միության տարիներից տրադիցիա է: Այս մասին հարցազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՛՛,-ասաց Սարգսյանը։

Ըստ ՀՀ երրորդ նախագահի՝ չենք կարող բանակում անհատական մոտեցում ցուցաբերել, բանակը սանատորիա չէ:

՛՛Երբ փորձում են բանակը վերածել սանատորիայի, ունենում ենք այդպիսի արդյունք: Երբ զինվորին ասում ես, սպայից դժգոհությունների դեպքում անմիջապես գրիր վարչապետին, դրանով քանդում ես բանակը: Խոսքն անպարկեշտ սպայի մասին չէ, խոսքն ընդհանուրին է վերաբերում՛՛,-ասաց նա:

Սարգսյանը հիշեցրեց Մեղրիի դեպքերը, երբ ամբողջ զորամասը դասալքության դիմեց: ՛՛Այդպիսի բան մեր բանակում չէր եղել: Վարկաբեկում էիք գեներալներին, սպաներին: Եթե մենք սերմնացու գողացող մկներ էինք, ապա զրահաբաճկոնը 600 դոլարով առնողը կռի՞ս է՛՛,-ասաց նա:

  • Կիսվել: