երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Եթե իմանամ՝ փակեք ճամփան, ձեր տղան կգա, ես էլ ձեզ հետ կփակեմ. ոստիկանը բանակցում է անհետ կորածների ծնողների հետ

Եթե իմանամ՝ փակեք ճամփան, ձեր տղան կգա, ես էլ ձեզ հետ կփակեմ. ոստիկանը բանակցում է անհետ կորածների ծնողների հետ

Ոստիկանները բանակցում են, որպեսզի վաղ առավոտից 44-օրյա պատերազմում Էջմիածնի ՛՛քիմիկների զորամասի՛՛ անհետ կորած զինծառայողների հարազատները բացեն Բաղրամյան պողոտան:

Ոստիկաններից մեկը ծնողների հետ զրույցում ասաց. ՛՛Մենք չենք ուզում ոլորել ձեր ձեռքերը, չեմ ուզում նման բառեր ասել։ Ոլորե՞լ ենք, 10 ժամ ձեզ հետ արևին կանգնած ծառայություն ենք անում։ Եթե իմանամ, որ Բաղրամյան պողոտան այս պահին փակեմ, ձեր երեխաները կգան տուն, ես ձեր կողքին կնստեմ, բայց այս պահին Բաղրամյան պողոտայի երթևեկությունը պետք է վերականգվի։ Պիտի վերականգնվի՛՛:

՛՛Մեր երեխաներն էլ պետք է տուն գան, դե բերեք, տեսնենք՝ հե՞շտ է՛՛,- ասացին ծնողները։

Նշենք, որ ակցիային մասնակցում են Էջմիածնի N զորամասի (՛՛քիմիկների՛՛ զորամաս) զինծառայողների ծնողները, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ՝ մարտական առաջադրանքի, և սխալ հրամանի պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու անհետ կորել:

Ծնողները փակել են Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկը եւ պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանք մեկ շաբաթ առաջ էին Նիկոլ Փաշինյանին հանդիպելու պահանջով բողոքի ակցիա արել, սակայն Փաշինյանը նրանց չէր ընդունել։

 

  • Կիսվել: