կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Եթե ձեռք ենք բերում սպառազինություն, դա պետք է լինի նոր և արդիական. Քոչարյան (տեսանյութ)

Եթե ձեռք ենք բերում սպառազինություն, դա պետք է լինի նոր և արդիական. Քոչարյան (տեսանյութ)

Մեր սպառազինության կառուցվածքը դիվերսիֆիկացվում է: Այս մասին Հանրային ՀԸժի եթերում ասել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով բանակի սպառազինության մասին:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Այսինքն՝ մեկ աղբյուրի վրա այլեւս մենք ճանապարհ չունենք անցնելու: Մենք փնտրում ենք թե΄ բարեկամներ, թե΄ սպառազինությունը, որը հենց բանակի արդիականացման հիմքը նաեւ կլինի: Պատահական չէ, որ երբ պաշտպանության նախարարը գնում է Ֆրանսիա կամ Հնդկաստան ազգովի նայոում ենք, թե այդ երկրները ինչ սպառազինություն ունեն եւ ինչ կարելի է բերել: Երբ որ Ռուսաստանից մեր պայմանագրով նախատեսված սպառազինությունը մեր երկրում չէ, մենք մտահոգվում ենք, բա մեր ռազմավարական, գործընկերային հարաբերությունները ինչու են այս վիճակին եւ, բայց դա չի նշանակում, որ մենք անելիքներ չունենք մեր դաշնակիցների հետ, որպեսզի օր առաջ մենք մեր կարիքները կարողանանք հոգալ՛՛:

Քոչարյանի խոսքով՝ գործող իշխանություններն արձանագրում են, որ Հայաստանն այլեւս օգտագործված սպառազինություն չի ունենալու:

՛՛Եթե ձեռք ենք բերում սպառազինություն, դա պետք է լինի նոր եւ արդիական, եւ այդ ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ է իրականացնում պաշտպանական գերատեսչությունը՝ ոչ միայն գերժամանակակից բնագծերի ստեղծման, այլ նաեւ դրանց կահավորման եւ կառավարման ուղղությամբ: Դա նպատակ ունի ոչ թե հարձակողական բնույթի գործողություններ իրականացնելու, այլ մեր երկրի սահմանները անառիկ պահելու, եւ պատահական չէ, որ այդ ամենը արվում է խաղաղությունն օր առաջ իրականություն դարձնելու համար՛՛,-նշել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: