չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Էսկալացիայի ռիսկը առկա է, պետք է քայլեր անենք․ փոխնախարարը՝ կուտակումների մասին

Էսկալացիայի ռիսկը առկա է, պետք է քայլեր անենք․ փոխնախարարը՝ կուտակումների մասին

Կուտակումների մասին տեղեկատվությունը հայտնել է նաեւ ՊՆ-ն եւ ավելորդ լարումից, մյուս բաներից խուսափելու համար ցանկալի է հետեւել պաշտոնական տեղեկատվությանը, մենք ամեն ինչ հրապարակում ենք: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը:

Դիտարկմանը, որ տեսանյութեր կան, որ հակառակորդը հարձակողական զենքեր է կուտակում սահմանին, փոխնախարարն ասաց. «Ես մասնագիտական առումով չասեմ, այնտեղ պարզ երեւում է, եւ հրետնային միջոցներ են կարծես թե, մի շարք ռազմական տեխնիկա է: Այդ մասին խոսվել է: Ավելորդ չեմ ցանկանում եւս մեկ անգամ դրա մասին խոսել: Միայն կհորդորեմ մեր տեղեկատվությանը հետեւք, մենք պարբերաբար որոշակի սրումների կամ ընդհուպ փոքր հրաձգային զենքից  կրակի դեպքում անմիջապես տեղեկատվություն տրամադրում ենք: ՊՆ-ն իր իրավասության շրջանակներում, բնականաբար, քայլեր ձեռնարկում է տարածաշրջանում իրավիճակը չապակայունացնելու եւ ընդհանուր իրավիճակի վրա որեւէ կերպ բացասական ազդեցություն չունենալու իմաստով: Մեր տարածաշրջանն այնպիսին է, որ էսկալացիայի ռիսկը առկա է, սակայն մենք, որպես պետություն պետք է ձեռնարկենք քայլեր, որպեսզի բանը էսկալցիային, առհասարակ, ռազմական մեծ գործողություններին չհասնի»:

  • Կիսվել: