կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Երեկվա զոհերի ցուցակը հրապարակվել էր նաև դեկտեմբերի 26-ին. ՊԲ-ից պարզաբանում են

Երեկվա զոհերի ցուցակը հրապարակվել էր նաև դեկտեմբերի 26-ին. ՊԲ-ից պարզաբանում են

Երեկ Արցախի տեղեկատվական շտաբը կրկին հրապարկել էր Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անուններ։ Այս ցանկում ներառված է նաև դեկտեմբերի 26-ին հրապարակված անունները, սակայն, եթե դեկտեմբերի 26-ին հրապարակել էին 147 զոհված զինծառայողի անուն, ապա փետրվարի 16-ին հրապարակված ցանկում ներառված էր 132-ի անունը։ 

ArmDaily.am-ի հետ զրույցում ՊԲ-ից հայտնեցին, որ դեկտեմբերին հրապարակված ցուցակներում անճշտություն է եղել. «Դեկտեմբերին հրապարակվել էր 147 անուն, հետո պարզվեց, որ բազմաթիվ անճշտություններ կան, մենք հայտարարություն տարածեցինք, որ բազմաթիվ անճշտությունների պատճառով ցուցակը հանում ենք, որպեսզի ճշտենք, հետագայում հրապարակենք։ Երեկ հրապարակվել է արդեն ճշտված ցուցակը, որտեղ ներառված է 132 անուն, ցուցակից դուրս մնացած 15 անձի ճակատագիրը անհայտ է այդ պահի դրությամբ»։

 

ՊԲ-ից նաև տեղեկացրեցին, որ այս պահին հրապարակվել է ընդհանուր առմամբ 2364 անձի անուն։ 

Մեր այն հարցին, թե ինչո՞ւ է զոհերի ցուցակը ուշ-ուշ տրամադրվում՝ ՊԲ-ից հայտնեցին. «Ցուցակները, որոնք հրապարկում ենք, մենք չենք պատրաստում, դա Հայաստանի ՊՆ-ի անձնակազմի կառավարման գլխավոր վարչությունից ենք ստանում, իսկ իրենց ցուցակ տրամադրում են վերջնական ճշտումներից, մարմինների նույնականացումից հետո։ Այդ իսկ պատճառով ուշ-ուշ ենք հրապարակում, բայց հավաստի»։

  • Կիսվել: